Բրիջիտ Մակրոնը երիտասարդացել է․ Ֆրանսիայի նախագահի կինը դիմել է պլաստիկ վիրաբույժներին
66-ամյա Բրիջիտ Մակրոնը փորձում է հումորով վերաբերել իր եւ ամուսնու՝ Ֆրանսիայի 44-ամյա նախագահ Էմանուել Մակրոնի տարիքային տարբերությանը։ Սակայն Ֆրանսիայի առաջին տիկինն այնուամենայնիվ դիմում է պլաստիկ միջամտությունների։
Սկզբում նախագահի տիկնոջը նկատել են պլաստիկ վիրաբույժների մոտ խորհրդատվություն ստանալիս, այնուհետեւ նրան վիրահատել են։
Հերթական վիրահատական միջամտությունը անց է կացվել ընդհանուր նարկոզով եւ տեւել է մոտ երեք ժամ։ Հենց նույն օրըԷմանուել Մակրոնի կինը դուրս է եկել հիվանդանոցից։
Ինչպես հայտնում է DailyMail-ը, տիկին Մակրոնին դեմքի երիտասարդեցման վիրահատություն են կատարել։ Վիրհատությունը տեղի է ունեցել դեռ հուլիսի կեսերին, ինչից հետո ամուսինները իրենց հանգիստն են վայելել Պրովանսում գտնվող իրենց նստավայրում։
Ֆրանսիայի առաջին տիկինն առանձնանում է իր յուրահատուկ ոճով, որին հետեւում են համաշխարհային նորաձեւության քննադատները։ Նա պաստոնական միջոցառումների ժամանակ միշտ հիանալի տեսք ունի։