Տեխասի առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով 20 մարդ զոհվել է (Տեսանյութեր)
Էլ-Պասոյի (Տեխաս նահանգ) Վալմարտ սուպերմարկետում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, այս մասին CNN-ին հաղորդել է նահանգի փոխմարզպետ Դեն Պատրիկը՝ գրում է interfax.ru-ն:
Միևնույն ժամանակ Տեխասի գլխավոր դատախազը CNN-ին հայտնել է, որ զոհերի թիվը 15-ից 20 հոգի է, տվյալները ճշտվում են:
CNN-ի փոխանցմամբ՝ վիրավորվել է 26 մարդ, որոնցից շատերը ծանր վիճակում գտնվում են քաղաքի երկու հիվանդանոցներում:
Ձերբակալված կասկածյալ 21-ամյա Պատրիկ Կրուզիուսը, հրաձգությունից առաջ սոցցանցերում հրապարակել է մի մանիֆեստ, որում նա համերաշխություն է հայտնել Բրեթոն Հարիս Տարանտին, որը մարտ ամսին կրակել էր Նոր Զելանդիայի Կրայսթչերչ քաղաքում՝ ի նշան «օտար գերիշխանության» դեմ բողոքի: Հեռուստաալիքը չունի այս տեղեկության պաշտոնական հաստատում:
Confirmed Photo of the shooter as he entered the Cielo Vista Walmart store. #EPShooting https://t.co/wfXkVy7a3y pic.twitter.com/TWVZwQXIyl
— KTSM 9 News (@KTSMtv) August 3, 2019