Լիլիթ Բաբասյանի և որդու ջերմ լուսանկարը՝ լողավազանից (Լուսանկարներ)
Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, ջերմ ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Instagram-ի էջի Story բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված լուսանկարում Լիլիթը պատկերված է որդու՝ փոքրիկ Ալեքսանդրի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ Կադրն արված է լողավազանում։ Հրապարակմանը կից սննդաբանը մեկնաբանություն չի թողել։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլիթը սեւ բլուզ է կրում, որը համադրել է նուրբ վզնոցների հետ։ Նա նախապատվություն է տվել նուրբ շպարին. ընդգծված են աչքերն ու շուրթերը։ «Նույնիսկ եթե ոչ ոք չի հավատում քեզ, դու միակ մարդն ես, որը պետք է հավատա իր ուժերին մինչեւ վերջ»,- լուսանկարն ուղեկցվում է հետեւյալ մեկնաբանությամբ։