ԱՄՆ-ն օրինական տերերին է վերադարձրել հազվագյուտ սկահակները, որոնք գողացել և վաճառել էին նացիստները 80 տարի առաջ

ԱՄՆ-ն օրինական տերերին է վերադարձրել հազվագյուտ 2 սկահակները, որոնք գողացել եւ վաճառել էին նացիստները 80 տարի առաջ, հաղորդում է Fox News-ը:
Պատմական իրերը փոխանցվել են Բեռլինում պաշտոնական արարողության ժամանակ: Նշվում է, որ սկահակները հայտնաբերվել են Գերմանիայում ԱՄՆ դեսպանատան եւ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ջանքերով:
Պատմական իրերը արժեցել են 120 000 դոլար եւ պատկանել են H. Fuld & Co. Telefon und Telegraphenwerke AG առաջին ժամանակակից հեռախոսային համակարգերի ստեղծող գերմանացի հրեա Հարրի Ֆալդի ընտանիքին:
Գերմանիայում Ամն դեսպան Ռիչարդ Գրեննելը պաշտոնական արարողության ժամանակ հայտարարել է, որ այդ պատմությունը կոգեշնչի մյուսներին՝ նացիստների կողմից գողացված հազարավոր իրեր իրենց տերերին վերադարձնելու հարցում: