Բրեդ Փիթի ու Անջելինա Ջոլիի թանկարժեք նվերն՝ իրենց որդուն
Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին շատ են սիրում իրենց երեխաներին և պատրաստ են նրանց համար մեծ գումարներ ծախսել: Դրա վառ ապացույցը նախորդ շաբաթ իրենց տղայի նախասիրության համար մեծ գումար են ծախսելն էր:
Նրանց որդին շատ է սիրում կիթառ նվագել: Հայտնի ծնողները իրենց որդու երազանքն իրականացնելու համար նրան նվիրել են 6000 դոլար արժողությամբ Fender Stratocaster կիթառ: Բրեդն ու Ջոլին գտել են , որ այդ նվերը շատ կուրախացնի իրենց որդուն: Բրեդ Փիթը շատ է հպարտանում իր տղայով: Նա միշտ երազել էր ռոք աստղ դառնալ և հիմա իր այդ երազանք կիրականացնի իր որդին՝ Մեդոքսը: Սակայն հայտնի զույգի մյուս երեխաները ոչնչով չեն զիջում Մեդոքսին, նրանք բոլորն էլ տաղանդավոր են: Նրանց 4-ամյա դուստր Վիվիենը նկարահանվել է «Քնած գեղեցկուհի» հեքիաթի հիման վրա նկարահանված ֆիլմում: Բրեդն ու Ջոլին պատրաստվում են փոխել իրենց բնակության վայրը: Նրանք որոշել են բնակվել Մեծ Բրիտանիայում: