50-ամյա Միշել Օբաման իրեն ավելի քան վստահ է զգում
Միշել Օբաման կզարդարի "Parade" ամսագրի նոր համարը: Վերջին շրջանում Ամերիկայի առաջին տիկինն ակտիվ պայքար է սկսել մանուկների ճարպակալման դեմ, նա անգամ ալբոմ է թողարկել «Երգեր առողջ Ամերիկայի մասին» անվամբ: Օբաման, իր արտաքինով կարող է իսկական օրինակ լինել: 50 տարեկանում նա հրաշալի տեսք ունի: Ես ինձ երբեք այսքան ինքնավստահ չեմ զգացել,-հայտարարել է Միշելը,-50 տարեկանում ես ավելի քան ինքնավստահ եմ և գիտեմ' ով եմ ես: