Կինը քիչ էր մնացել մահանար ջակուզիում լողանալուց հետո
Մեծ Բրիտանիայի բնակիչ 46-ամյա Հեյլի Թոմասի համար ջակուզիում լողանալը կարող էր ճակատագրական լինել:
The Mirror-ը հայտնում է, որ Հեյլին ջրային լոգանք ընդունելուց առաջ սայրով պատահաբար կտրել էր իր աջ ոտքը: Տառացիորեն հաջորդ օրը կնոջ մարմինը ծածկվել է ցավոտ ցանով, իսկ 9 օր անց՝ խոցերով: Արդյունքում՝ կնոջը շտապ հոսպիտալացրել են:
Բժիշկները պարզել են, որ ջակուզիում ոտքի կտրվածքով Հեյլիի արյան մեջ են անցել ախտածին բակտերիաներ, ինչը դարձել է սեպսիսի զարգացման պատճառ: Ծանր վիճակի պատճառով կնոջը սպառնում էր վերջույթների անդամահատում, սակայն բժիշկներին հաջողվել է երեքշաբաթյա բուժման ընթացքում վիճակը կայունացնել:
Միաժամանակ, որպես ջակուզիում ճակատագրական լողանալու հիշեցում Հեյլիի մարմնի վրա մնացել են խոցերի սպիները: