Հայաստանում կադրերի պատրաստման ոլորտում աղետալի վիճակ է. Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր
Հայաստանում տուրիզմի ոլորտում կադրերի պատրաստման բնագավառում աղետալի վիճակ է նկատվում: Օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը:
Նրա խոսքով՝ տվյալ խնդիրը գոյություն ունի ամբողջ աշխարհում եւ դրա լուծման համար դիմումներ են եղել համապատասխան գերատեսչություններ՝ մասնավոր եւ պետական հատվածների ներգրավմամբ քննարկման հարթակի ստեղծման համար:
«Կադրերի պակասը Հայաստանում զգացվում է գրեթե բոլոր ոլորտներում, սակայն տուրիզմի ոլորտում այս խնդիրը առավել սուր է: Չի կարելի է թույլ տալ իրավիճակներ, երբ յուրաքանչյուրը կարող է զբաղվել զբոսաշրջությամբ, երկիրը ներկայացնել օտարերկրացիներին և բացասաբար ազդել Հայաստանի իմիջի վրա: Դա պետք է անեն մասնագետները: Ոլորտը կարգավորելու համար անհրաժեշտ է լիցենզիաներ ներդնել, ինչպես դա արվում է շատ երկրներում, տուրիստական փաթեթներում անհրաժեշտ է ընդլայնել մշակութային և պատմական վայրերի ցանկը, որոնցից Հայաստանում շուրջ 24 հազար կա: Բացի այդ, անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել դոնոր երկրների հետ, որտեղից ամենից շատ են գալիս զբոսաշրջիկները», - նշեց նա:
Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Արկադի Սահակյանը նշեց, որ բուհերի դիմորդները հաճախ զբոսաշրջության ոլորտի հիմնական գիտելիքներ չունեն:
«Բացի այդ, նրանց պակասում են գործնական հմտությունները` տեսական գիտելիքները աշխատանքում օգտագործելու համար», - հավելեց նա: