Գոռ Սուջյանը` Վարսայի հղիության ու հարսանիքի ժամանակ հնչած երաժշտության մասին
esyes.am-ը երեկ իր ընթերցողներին պատմել է, որ «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանն ու Վարսան պսակադրվել են Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում: Զույգն ամուսնությունն ամրագրել է նաև ԶԱԳՍ-ում, իսկ հարսանեկան արարողությունը նշել է Մեցցո ակումբում:
Գոռը կայքի թղթակցի հետ զրույցում ասել է, որ առանց ավանդական դարձած զուռնա-դհոլի են հարսանիք արել. «Հայկական հարսանիք ենք արել' պահպանելով հայկական մաքուր, զուլալ ժողովրդական երաժշտությունը»:
Հարսանեկան արարողության ընթացքը Գոռն ու Վարսան համատեղ են որոշել: Երգիչը հարսնացուին հարսանեկան կերպարով մինչև հարսանիքն էլ էր տեսել' առանց հավատալու, թե դա վատ նախանշան է:
Գոռն ու Վարսան միշտ հրաժարվել են լրատվամիջոցների հետ խոսել իրենց սիրո պատմության մասին' դա համարելով խիստ անձնական: Այնուամենայնիվ, երգչից իմացանք, որ մոտ յոթ-ութ ամիս է, ինչ ինքն ու սիրելին միասին են:
Զույգի հարսանեկան լուսանկարների հրապարակումից հետո խոսակցություններ տարածվեցին, թե Վարսան բալիկի է սպասում: Որոշ լուսանակարներում տպավորություն էր, թե Վարսան փորիկ ունի: Այս մասին ևս խոսեցինք երգչի հետ, ով հետևյալն ասաց. «Ոչ, նման բան չկա: Ո՞վ է ասել, թե մենք բալիկի ենք սպասում: Դրանք ուղղակի խոսակցություններ են»: