Ուկրաինայում կինն իր հարազատ երեխային՝ 3-ամյա փոքրիկին, որպես անպետք աղբ ճամպրուկով դեն էր նետել. Նա ձերբակալվել է
Իրավապահները ձերբակալել են 1997 թվականին ծնված կնոջ, որը հունիսի վերջին ճամպրուկով նետել էր իր 3-ամյա որդու մարմինը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Օգոստոսի 2-ին՝ ուրբաթ, Facebook-ի իր էջում այս մասին հայտնել է Ազգային ոստիկանության պետի տեղակալ Վյաչեսլավ Աբրոսկինը:
«Սովորական քաղաքացիների օգնության շնորհիվ միայն այսօր՝ երեխայի մահվանից մեկ ամիս անց, գնտվել է այն կինը, որն իր հարազատ երեխային՝ 3-ամյա փոքրիկին, որպես անպետք աղբ ճամպրուկով դեն է նետել: Նրան չեմ կարող մայր անվանել: Շնորհակալություն մեր բարեսիրտ քաղաքացիներին օգնության համար», - գրել է նա:
Տղայի մարմինը գտել են ճամպրուկի մեջ Չեռնովցիում, մայրը նրան դեն է նետել մահից մի քանի օր անց: Մահացած երեխայի մարմնով ճամպրուկը գտել են հունիսի վերջին Չեռնովցիում՝ թփերի մեջ: Երեխայի դիակը փաթաթված է եղել ծածկոցով: Ոստիկանությունը կանխամտածված սպանության փաստով քրեական վարույթ է սկսել: