Բանկը հրաժարվել է սպասարկել տրանսգենդերին ձայնի պատճառով
Մեծ Բրիտանիայում կին տրասնգենդերը՝ Էլլեն Վեստերլին, չի կարողանում բանկային գործարք կատարել հեռախոսով, քանի որ բանկում վստահ են, որ նրա ձայնը չի համապատասխանում նրա սեռին, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով The Mirror-ին:
Սեռափոխության մասին 22-ամյա բրիտանուհին զգուշացրել է HSBC բանկին անցած տարի, սակայն, նրա խոսքով, ինքը մինչ այժմ ստիպված է հաստատել իր անձը:
«Ամեն անգամ, երբ ես զանգում եմ, ինձ ասում են, որ ես կնոջ նման չեմ»,- ասել է նա: Վեստերլին վստահ է, որ իրեն լուրջ չեն ընդունում, քանի որ ինքը տրասնգենդեր է:
HSBC բանկի ներկայացուցիչները վստահեցրել են, որ խնդիրը կլուծվի, եւ աշխատակիցները կսովորեն ճիշտ շփվել նման հաճախորդների հետ: