Մյուլերի գրասենյակը հայտնել է «ռուսական միջամտության» հետաքննության արժեքը
ԱՄՆ-ում հատուկ դատախազի գրասենյակը տվյալներ է հրապարակել այն մասին, թե որքան է արժեցել «ռուսական միջամտության» հետաքննությունը, որն անցկացրել է հատուկ դատախազ Ռոբերթ Մյուլերը։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։
Նշվում է, որ խոսքը 31․6 մլն դոլարի մասին է, որը ծախսվել է 2017-ի մայիսից մինչև 2019 մայիս։ Այդ գումարում ներառված են նպաստը և աշխատավարձի ծախսերը (9․7 մլն դոլար), աշխատակիցների ուղևորությունների ծախսերը, կոմունալ ծառայությունները, լապը և հաստատությունների վարձակալությունը և կոնկրետ ծառայություններ: