ԵՄ երկրները Կրիստալինա Գեորգիևային առաջադրել են ԱՄՀ ղեկավարի պաշտոնում
Եվրամիության ներկրների ներկայացուցիչները Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում որպես միասնական թեկնածու ընտրել են Բուլղարիայի ներկայացուցիչ Կրիստալինա Գեորգիևային, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը սեպտեմբերի 12-ին կլքի պաշտոնը։
Պատճառն այն է, որ նա առաջադրվել է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում։