Ռուսաստանի հետ հարաբերությունները հարթելու համար այլևս խոչընդոտներ չկան․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 2-ին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է ցանկանում, և իրեն խանգարող հատուկ դատախազ Ռոբերթ Մյուլերի հետաքննություն այժմ «մեռած է»։ Այս մասին նա ասել է Սպիտակ տան լրագրողներին։
«Մենք աշխատում ենք, որ լավ հարաբերություններ ունենաք»,-ընդգծել է Թրամփը։
Նա նշել է, որ շատ դժվար էր դրանք հարթել «վհուկների որսի ֆեյք ֆոնին, որն այժմ մեռած է»։
ԱՄՆ առաջնորդը նաև նշել է, որ եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարողանան միջուկային զենքի քանակի նվազեցման մասին պայմանագիր կնքել, ապա դա «մեծ գործ կլինի աշխարհի համար»։