Մերկելը մնում է Գերմանիայի ամենահանրաճանաչ քաղաքական գործիչը․ հարցում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրում ամենահանրաճանաչ քաղաքական գործիչն է արդեն 14 տարի։ Այս մասին վկայում են ARD հեռուստաընկերության ամենամսյա հարցումները։
Գերմանացիների 56 տոկոսը հայտարարել է, որ գոհ է Մերկելի աշխատանքից։ Դա երկու տոկոսային կետով ավելին է՝ ի տարբերություն հուլիսին անցկացրած հարցման։
ԱԳ նախարար Հայկո Մաասը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 51 տոկոս, իսկ երրորդ տեղում առողջապահության նախարար Յենս Սփանն է, որը հավաքել է 48 տոկոս։