Տիմատին այսօր տոնում է իր 30- ամյակը
Ռեփեր Տիմատին իր 30-ամյակը տոնում է Մոնակոյում: Նրա ծննդյան տոնին մասնակցել է 70 մարդ: Հրավիրվածների ցուցակում ռեփերի ամենամտերիմ ընկերներն էին: Տիմատին իր ծննդյան օրը զբոսանավում է նշել: Ռեփերն իր տոնին, լավ ուրախանալուց զատ, որոշել է նաև աշխատել՝ կատարելով մի շարք երգեր: Ամենասպասված և կարևոր հյուրը երգչի համար Իգոր Կրուտոյն է եղել: Իգոր Յակովլևիչը բազմիցս նշել է, որ Տիմատիին նա իր հարազատ որդու պես է սիրում: Հենց Կրուտոյն է, որ 10 տարի առաջ Տիմատիին «ուղեգիր» տվեց դեպի մեծ շոու բիզնես: Տիմատին իր առաջին քայլերը կատարել է "Фабрика звезд -4" նախագծում: Երգչի ծննդյան տոնին հրավիրված են եղել նաև շոումեն Ալեքսանդր Ռևան, ռեփեր Ջիգանը, բասկետբոլիստ Անդրեյ Կիրիլենկոն իր կնոջ՝ Մաշա Լապատովայի հետ: Երգիչն ու իր հյուրերը մինչև առավոտ զբոսնել են՝ վայելելով հիանալի երաժշտություն: