Ամենավառ մուլտֆիլմերի հնգյակը
1930թ օգոստոսի 16-ին եթեր հեռարձակվեց առաջին գունավոր մուլտֆիլմը: Հաջորդող 83 տարիների ընթացքում նկարահանվեց մի շարք հրաշալի մուլտֆիլմեր, որոնցից ամենավերջիններին կանդրադառնանք հիմա:
«Ռիո»
Մուլտֆիլմը համեմված է լատինաամերիկյան ռիթմերով և միանգամից տրամադրություն է բարձրացնում: Վառ գույներն ու անկանխատեսելի սյուժեն գրավում են, իսկ Ռիո դե Ժանեյրոյի դիմակահանդեսը ամբողջացնում է մուլտֆիլմից ստացված տպավորությունը:
«Փերիներ»
Անսահման գեղեցիկ մուլտֆիլմ' փերիների հեքիաթային կյանքի մասին: Փերիների թագավորությունում յուրաքանչյուրն ունի իր կոչումը: Մեկը ներկում է ծիածանը, մեկը փոխում է տարվա եղանակները, մյուսը կենդանիներին է խնամում: Ողջ մուլտֆիլմը գեղեցիկ և բարի պատմություն է, որ դուր կգա և մեծերին և փոքրերին:
«Քաջ սիրտը»
Սպիտակաձյունիկ, Արիել, Ժասմին և մյուս դիսնեյյան արքայադուստրերին միանում է քաջասիրտ արքայադուստր Մերիդան: Կրակի պես կարմիր մազերով հերոսուհին սիրված է ողջ աշխարհում: Պատահական չէ, որ 2013թ մուլտֆիլմը ստացավ Օսկար մրցանակ` «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում: