Սերենա Ուիլյամսն իդեալական զգեստ է ստեղծել ցանկացած կազմվածքի համար
Նախորդ տարվա մայիսի վերջին ծագումով հայ միլիոնատեր Ալեքսիս Օhանյանի կինը՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, թողարկել է հագուստի սեփական ապրանքանիշը՝ Serena, ինչպես նաեւ նույնանուն օնլայն խանութ բացել։ Հերթական նորույթը մարզիկը ներկայացրել է Instagram-յան էջում։
«Աշխարհում չկան մարդիկ, որոնք նման են միմյանց։ Բոլորս տարբեր ենք»,- դիզայնի նկատմամբ իր մոտեցումը բացատրել է Սերենան. այն ուղղված է ցանկացած կազմվածք ունեցող կնոջը իր գեղեցկության վերաբերյալ վստահություն փոխացնելուն։
Տեսանյութում մարզիկին ու դիզայներին ընկերակցում են վեց, բոլորովին տարբեր կազմված ունեցող կանայք, որոնք կրել են այդ զգեստն ու կիսվել իրենց զգացողություններով։
«Ես գայթակղիչ եմ ու ամբողջությամբ ինքնավստահ»,- ասել է նրանցից մեկը:
Տեսանյութն՝ այստեղ: