Թատրոնում վերջին հրաժեշտը տվեցին Երվանդ Ղազանչյանին
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում այսօր՝ օգոստոսի 2-ին, վերջին հրաժեշտը տվեցին ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանին։ Արտիստին վերջին հրաժեշտ տալու էին եկել բազմաթիվ քաղաքական, մշակութային գործիչներ, մտավորականներ, նրանց թվում նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Հուղարկավորությունը կլինի Երևանի քաղաքային պանթեոնում:
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը մահացել էր հուլիսի 30–ին, 82 տարեկանում։