Թրամփի վարչակազմը թիրախավորել է Արցախում ականազերծման ծրագիրը. ANCA
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, ենթարկվելով ավտորիտար ադրբեջանական ռեժիմի ճնշմանը, թիրախավորել է Արցախում հումանիտար օգնության ծրագիրը՝ փորձելով դադարեցնել HALO Trust ականազերծման ծրագրի ֆինանսավորումը, որը ամբողջ հանրապետությունում բազմաթիվ կյանքեր է փրկել: Այս մասին հաղորդվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքում:
Աղբյուրի համաձայն՝ այս ծրագիրը անհամար թվով կյանքեր է փրկել ամբողջ հանրապետությունում:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատից դեմոկրատներ Բրեդ Շերմանը եւ Թիջեյ Քոկսը Կոնգրեսում քարոզչություն են անցկացնում, որը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինին կոչ է անում պահպանել Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը: «Նախագահ Թրամփը սխալ է թույլ տալիս՝ խոնարհվելով ադրրբեջանցի բռնակալ Իլհամ Ալիեւի անխոհեմ պահանջների առջեւ, որպեսզի ԱՄՆ-ն դադարեցնի Արցախին հումանիտար օգնության ցուցաբերումը»,- նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: