Քիմ Քարդաշյանին կրկին «բռնացրել են» ֆոտոշոփ օգտագործելիս
Քիմ Քարդաշյանին «բռնացրել են» Instagram-ում հրապարակված լուսանկարների խմբագրման համար ֆոտոշոփ օգտագործելիս։ Իրապատում շոուի աստղի այս գործողություններն առաջ են բերել նրա երկրպագուների զայրույթը։
«Քարդաշյանների ընտանիք» իրապատում շոուի աստղը Instagram-յան էջում լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ զբոսանքի ընթացքում։ Քիմ Քարդաշյանը սեւ, փայլուն տոպ է կրում եւ կիպ լեգինսներ։
Հաջորդ օրը @fakegirlsfvckya էջում տեսանյութ է հայտնվել, որում համեմատվում են բնագիր լուսանկարն ու Քիմ Քարդաշյանի կողմից հրապարակվածը։ Լուսանկարների համադրությունից պարզ է դառնում, որ աստղը մգացրել է դեմքի ու ձեռքերի մաշկի գույնը, շտկել ուսերն եւ գոտկատեղը, փոքրացրել որովայնը։
Երկրպագուներին զայրացրել է այդ խաբեությունը։ Շատերն են տարակուսանք արտահայտել հեռուստաստղի այս գործողությունների վերաբերյալ, իսկ մյուսները չեն կարողացել հասկանալ, թե ինչու է Քիմն անում դա. չմշակված լուսանկարում նրա կազմվածքը հետոեւորդների համար ավելի գրավիչ է եղել։