Արարատում միմյանց են բախվել Lexus-ը, գյուղմթերքով բեռնված «06»-ը և դատախազության Mercedes-ը. հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն (Լուսանկարներ)
Այսօր, օգոստոսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 44 կմ հատվածում բախվել են Lexus մակնիշի, VAZ 2106 մակնիշի և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիմնական բախումը տեղի է ունցել Lexus-ի և 06-ի միջև։ Ու Mercedes-ը, որը հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում, նկատելով Lexus-ի մոտենալը, փորձել է խույս տալ բախումից, սակայն բախվել է երկաթե արգելապատնեշին։ Իսկ 06-ն էլ, որը բարձված է եղել գյուղմթերքով, հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում, վերածվելով մետաղե ջարդոնի։