Անհայտ անձը 200 միլիոն եվրո է վճարել թագավորական վիլլայի համար Ֆրանսիայում
Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող իտալական Davide Campari-Milano SpA-ն նախնական պայմանագիր է կնքել ֆրանսիական Ռիվյերայում գտնվող Villa Les Cèdres վիլլայի վաճառքի վերաբերյալ, հաղորդում է Bloomberg-ը:
Գործարքի գումարը կկազմի 200 միլիոն եվրո: Անձի անունը, որը համաձայնել է գնել աշխարհի ամենաթանկ անշարժ գույքերից մեկը, չի բացահայտվում:
Հայտնի է, որ առանձնատունը կօգտագործի մասնավոր անձի կողմից:
Կալվածքը տեղակայված է Նիցայի և Մոնակոյի միջև գտնվող թերակղզում, Սեն-Ժան-Կապ-Ֆերա կոմունայում: Villa Les Cèdres-ը ժամանակին պատկանել է Բելգիայի թագավոր Լեոպոլդ Բ-ին, այնուհետև, 1920-ականների սկզբին, դարձել է Մառնյե-Լապոստոլ ընտանիքի սեփականությունը: Այնուհետև սեփականատերերը մի քանի անգամ փոխվել են: Դրանց թվում են եղել Microsoft կորպորացիայի համահիմնադիր Պոլ Ալենը, կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերը և Ֆերերո հրուշակեղենի կայսրության ներկայացուցիչները:
Վիլլայի նոր սեփականատիրոջ հետ պայմանագրի ստորագրումը նախատեսված է 2019-ի հոկտեմբերի վերջին: