Զինատեսակներ ձեռք բերելու ԱՄՆ-ի հիմնական ծրագրերի արժեքը գերազանցել է 2 տրիլիոն դոլարը
Պենտագոնը հրապարակել է 2018-ին հիմնական պաշտպանական գնումների իրացման հաշիվը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ զինամթերքների և ռազմական տեխնիկա ձեռք բերելու ԱՄՆ պաշտպանության նախարարության հիմնական ծրագրերի արժեքը գերազանցել է 2 տրիլիոն դոլարը։
Հստակեցվում է, որ մեծ մասը բաժին է ընկնում ԱՄՆ ռազմածովային ուժերին (շուրջ 921 մլդր դոլար), դրան են հետևում ՊՆ գնումները։
Ցուցակում երրորդ և չորրորդ տեղերում են ՌՕՈՒ-ի և ցամաքային ուժերի ծախսերը՝ համապատասխանաբար։
Ամենածախսատար գնումը Virginia դասի ատոմային սուզանավերի ձեռքբերումն է, որոնց համար 161․5 մլրդ դոլար է ծախսվել։