2 անգամ «Ռեալը» փորձ է արել ձեռք բերել ինձ. Կառլես Պույոլ
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կենտրոնական պաշտպան Կառլես Պույոլը հայտարարել է, որ 2 անգամ հնարավորություն է ունեցել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
«2 անգամ «Ռեալը» փորձ է արել ձեռք բերել ինձ, սակայն ես խաղում էի աշխարհի լավագույն ակումբում և ցանկանում էի գավաթներ նվաճել «Բարսելոնայի» հետ: Առաջին փորձը «Ռեալն» արել է 2001/2002 մրցաշրջանում, իսկ երկրորդ փորձը՝ 3 տարի անց»,- Պույոլի խոսքը փոխանցում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Պույոլը «Բարսելոնայի» կազմում խաղացել է 1999-2014 թվականներին: Կատալոնական ակումբի կազմում իսպանացի պաշտպանը մասնակցել է 392 հանդիպման՝ դառնալով 12 գոլի հեղինակ, նվաճել է 21 տիտղոս։