Կլաուդիա Շիֆերը եւ Սթեֆանի Սեյմուրը ամսագրի համար լուսանկարվել են մերկ վիճակում (լուսանկարներ)
48-ամյա Կլաուդիա Շիֆերը եւ 51-ամյա Սթեֆանի Սեյմուրը «Vogue» ամսագրի չորս տարբեր շապիկներին հայտնվել են մերկ։ Օգոստոսյան համարի շապիկը զարդարած լուսանկարները հրապարակվել են Instagram-ում։
Ամսագրի խմբագրությունն իր նոր համարը նվիրել է նորաձեւության համաշխարհային ինդուստրիայի լեգենդներին՝ նշելով, որ Շիֆերն առաջին անգամ իտալական «Vogue»-ի շապիկը զարդարել է 25 տարի առաջ այն դեպքում, երբ Սեյմուրն ամսագրի համար վերջին անգամ լուսանկարկվել է 32 տարի առաջ։ Կլաուդիան լուսանկարվել է մերկ՝ կուրծքը ծածկվելով սեւ պայուսակով։ Նրա ձեռքին նեոնային բարձրակրունկներ են։ Գերմանացի մոդելի աջ ձեռքում մուգ ժակետ է, նա սեւ բարձրակրունկ կոշիկներ է կրում։ «Իտալական «Vogue»-ի շապիկին հայտնվելուց 25 տարի առաջ։ Այս աշխատանքն ինձ տանում է հին ու բարի ժամանակներ, երբ ստեղծագործում էր նորաձեւության գուրու Ռիչարդ Ավեդոնը»,- լուսանկարը մակադրել է Կլադուիան։
Բացի այդ՝ համացացնում հատվածներ են հրապարակվել լուսանկարիչ Քոլեր Շորի հարցազրույցից, որում նա պատմել է նկարահանման կոնցեպցիայի մասին։ «Այս նկարահանումն այն մասին է՝ ովքեր են նրանք, եւ ով եմ ես։ Այս լուսանկարները պատմում են սեփական սեքսուալության նկատմամբ կանանց վերաբերմունքի մասին։ Ինձ թվում է՝ Կլաուդիայի եւ Սթեֆանիի հետ հաջողվել է ցույց տալ մեր վերաբերմունքը սեքսուալության եւ մերկ մարմնի նկատմամբ, ինչպես նաեւ կոտրել կարծրատիպերը, թե ինչպես են կանայք իրենց տեսնում հասուն տարիքում»,- հայտնել է լուսանկարիչը։