Թրամփը Բրազիլիան հայտարարել է ՆԱՏՕ-ից դուրս խոշոր դաշնակից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բրազիլիան հայտարարել է խոշոր դաշնակից ՆԱՏՕ դաշինքից դուրս, ասվում է Սպիտակ տան հրապարակած հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Որպես նախագահ Սահմանադրությամբ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենքներով ինձ տրված լիազորություններով... սույնով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունը հայտարարում եմ Միացյալ Նահանգների խոշոր դաշնակից ՆԱՏՕ-ից դուրս...»,- ասվում է հայտարարությունում։
Այս տարվա մայիսին Թրամփը Կոնգրեսին տեղեկացրեց նման որոշում ընդունելու մտադրության մասին, որը թույլ կտա ամրապնդել երկու երկրների համագործակցությունը պաշտպանության ոլորտում։