«Ձեր շնորհիվ մեր հարսանյաց օրը դարձավ իսկական տոն». Գուրգեն Դաբաղյանը նոր լուսանկարներ է հրապարակել (Լուսանկարներ)
Հայտնի երգիչ Գուրգեն Դաբաղյանը, որն օրերս է ամուսնացել, նոր կադրեր է հրապարակել հարսանյաց արարողությունից ու շնորհակալություն հայտնել լավ խոսքերի համար։
Հիշեցնենք՝ զույգը հավատարմության երդում է տվել Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում, ապա տոնը շարունակել երեւանյան ռեստորաններից մեկում։ Հարսանյաց արարողությանը հրավիրված են եղել նաեւ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ։ Երգչի ընտրյալը հարսի պարը կատարել է նրա երգի ներքո։
Facebook-յան էջում երգիչը նոր լուսանկարներ է տեղադրել ու գրել. «Իմ սիրելի ժողովուրդ, անչափ շնորհակալ եմ բոլորիցդ այսքան ջերմ խոսքերի համար: Ես եւ Իննան հատ-հատ կարդացել ենք բոլոր մեկնաբանությունները եւ ժպտացել դրանցից յուրաքանչյուրը կարդալիս: Շնորհակալ եմ, որ կողքիս եք եղել եւ կաք, իմ հարազատներ, ընկերներ, կոլեգաներ, եւ ուղղակի հայ ժողովուրդ: Ձեր շնորհիվ մեր հարսանյաց օրը դարձավ իսկական տոն: