«Լրագրողներ առանց սահմանների» և 10 այլ միջազգային ՀԿ-ներ նամակ են ուղղել Ադրբեջանի նախագահին
«Լրագրողներ առանց սահմանների» և10 այլ միջազգային ՀԿ-ներ նամակ են ուղղել Ադրբեջանի նախագահ Ալիևին և գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին` կոչ անելով նրանց ձեռնարկել համապատասխան քայլեր և հետաքննել լրագրող Խադիջա Իսմաիլովայի դեմ սկսած հետապնդումները բազմաթիվ փաստերը:
Նամակում մասնավորապես նշվում է. «Մենք հայտնում ենք ձեզ մեր խորը մտահոգությունը, քանի որ շարունակվում են վախի և սպառնալիքների տարափը լրագրող Խադիջա Իսմաիլովայի դեմ, ինչպես նաև նրա անձնական կյանքին` ձեր կողմից միջամտությունները»: Ադրբեջանը ստորագրել է բազմաթիվ փաստաթղթեր` լրագրողների անվտանգության վերաբերյալ, ներառյալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի համաձայնագիրը «որպեսզի լրագրողները և հրապարակախոսները աշխատեն ազատ և չվախենան, որ կպատժվեն քննադատությունների համար»: