Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ:
Հեռագրում ասվում է. «Խոր ցավով տեղակացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի մահվան մասին:
Անգնահատելի է պարոն Ղազանչյանի դերը հայ թատրոնի զարգացման գործում: Նրա բեմադրած ներկայացումներն իրենց նշանակալի հետքն են թողել ոչ միայն մշակութային, այլ նաեւ հասարակական կյանքում: Համոզված եմ, որ դրանք երկար տարիներ իրենց ուրույն տեղը կունենան հայկական մշակույթի հարուստ ժառանգության մեջ:
Խորին ցավակցություն եմ հայտնում Երվանդ Ղազանչյանի ընտանիքին, գործընկերներին եւ նրա արվեստի երկրպագուներին»: