Ողբերգական վթար Սպիտակի ոլորաններում. գյուղմթերքով բարձած Opel-ը բախվել է պարսպին․վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ)
Լոռու մարզում, այսօր, օգոստոսի 1-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։40-ի սահմաններում Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 64-ամյա Խոսրով Առաքելյանը իր վարած Opel մակնիշի 35 UT 232 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել պարսպին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է։
Ավտոմեքենան բարձած է եղել գյուղմթերքներով, իսկ ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել է դեղորայք, որոնք հիմնականում օգտագործվում են սրտի հետ կապված խնդիրներ ունենալու ժամանակ։ Կան կասկածներ, որ հնարավոր է, վարորդը ավտոմեքենան վարելիս սրտի կաթված է ստացել։ Այդ տեղեկությունը պարզելու նպատակով քննիչի որոշմամբ՝ նշանակվել է նաեւ դատաբժշկական փորձաքննություն։