ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը շրջայց է կատարել մարզադպրոցներում (Լուսանկարներ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, Ազգային ժողովի պատգամավոր, աշխարհի չեմպիոն, օլիմպիադայի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի և Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Երևանի մի շարք մարզադպրոցներում` տեղում խնդիրներին և ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Նախարարի տեղակալն ու մյուս պաշտոնյաներն այցելել են «Երևանի Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց», «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան համալիր մարզադպրոց», «Երևանի Տորք Անգեղ մարզամշակութային կենտրոն», «Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» և «Երևանի հանդբոլի մասնագիտացված և խաղային այլ մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ: