ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ԱԳ նախարարի դեմ
ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցային ցուցակի մեջ են ներառել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հետեւյալ անձինք մտցվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների կառավարման (OFAC) հատուկ կարգի անձանց (որոնց վրա տարածվում են պատժամիջոցները – խմբ.) ցուցակի մեջ. Զարիֆ Մոհամմադ Ջավադ...»,- նշված ֆիննախի կայքում:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էին Իրանի հետ բանակցություններին պատրաստակամության մասին: Թրամփը հայտարարել էր, որ ցանանում է 2015 թվականի «միջուկային գործարքի» փոխարեն նոր համաձայնագիր կնքել:
ԱՄՆ առաջնորդի կարծիքով՝ այդ փաստաթղթում պետք է արտացոլվեն Իրանի որոշ պարտավորությունները իր քաղաքականության փոփոխման վերաբերյալ, առաջին հերթին՝ հրաժարում արտասահմանում «ահաբեկչությանը աջակցելուց»:
Դրանից բացի, մի ամբողջ շարք պահանջներ առնչվում են երկրի ներքին քաղաքականությանը: Հակառակ դեպքում ԱՄՆ-ն սպառնում է շարունակել Իրանի դեմ պատժամիջոցների խստացման քաղաքականությունը: Իսլամական հանրապետության իշխանությունները հերքում են ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքները եւ ԱՄՆ-ից պահանջում են դադարեցնել միջամտությունը երկրի իրավիճակին: