ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Երվանդ Ղազանչյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ», «Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Երվանդ Ղազանչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը` օգոստոսի 2-ին՝ ժամը 12:00-14:00-ն, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Հուղարկավորությունը` Կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ 2-րդ մուտք՝ Վարդաշենի կողմից):
Ավելի վաղ հայտնել էինք, որ 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: