Հայ ռեժիսորն «Էմմի» մրցանակի է արժանացել Հոլոքոստի մասին ֆիլմի համար (Տեսանյութ)
Ռեժիսոր Փիթեր Մուսուրլյանը «Էմմի» մրցանակի է արժանացել «Մենախոսություն Հոլոքոստի մասին» վավերագրական ֆիլմի համար։ 52 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմը, որը 2018թ.-ի մայիսին ցուցադրվել է PBS հեռուստաընկերությամբ, «Էմմի» մրցանակի է արժանացել «Անկախ ծրագիր» անվանակարգում, գրում է «Asbarez»-ը։
Այս տարվա սկզբին Մուսուրլյանը, որը ոչ միայն նկարել է, այլեւ գրել է սցենարն ու խմբագրել ֆիլմը, ստացել է լոսանջելեսյան մամուլի ակումբի մրցանակը լավագույն վիդեոգրաֆիայի համար՝ առաջ անցնելով KCET-ի ազդեցիկ թիմ երկու աշխատանքներից։
Ֆիլմը պատմում է Հունգարիայից հրեա տղայի պատմությունը, որը ողջ է մնացել Հոլոքոստից հետո եւ հուշագրություններում կիսվում է ողբերգական իրադարձությունների հիշողություններով։
Նշենք, որ 2013թ.-ին Փիթեր Մուսուրլյանը «Էմմի» մրցանակի է արժանացել «Բրբենքի աֆրիկյան քույր քաղաքը» վավերագրական ֆիլմի համար, որը ցուցադրվել է «Բրբենք» ալիքով։ 2016թ.-ին Մուսուրլյանը եւ նրա թիմը «Էմմի» մրցանակի են արժանացել «Քաղաքապետի ունեցվածքը» տեսանյութի ստեղծման համար։