Իրանը միակողմանի կարգով առանց վիզայի ռեժիմ Է սահմանել Չինաստանի քաղաքացիների համար
Իրանը միակողմանի կարգով անայցագիր ռեժիմ է սահմանել Չինաստանի քաղաքացիների, ինչպես նաև Հոնկոնգի և Մակաոյի բնակիչների համար: Այդ մասին տեղեկացնում են Իրանում ՉԺՀ-ի դեսպանությունից։
«Իրանական կողմից ստացված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2019 թվականի հուլիսի 16-ից ՉԺՀ-ի, Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի և Մակաո հատուկ վարչական շրջանի սովորական անձնագրերի տերերը Իրան տուրիստական և բիզնես-ուղևորություններ կատարելիս կարող են երկրի տարածք մտնել առանց այցագրի, յուրաքանչյուր մուտքից հետո Իրանի տարծքում կարելի է գտնվել 21 օրից ոչ ավելի»,- նշվում է չինական դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ։