«Միսս Եվրասիա-2013» հաղթողը ծեծկռտուք է սարքել
«Միսս Եվրասիա-2013» մրցույթի հաղթող, Յակուտիայի հայտնի մանեքենուհի Նատալյա Տեմնիկովան դատարանում ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ նա ծեծկռտուք է սարքել պարեկային ոստիկանների հետ:
Տեսուչները կանգնեցրել են «Միսս Եվրասիա-2013»-ի մեքենան և հրահանգել ներկայացնել փաստաթղթերը: Ոստիկանները նաև նկատել են, որ գեղեցկուհին հարբած է վարում մեքենան: Նա դուրս է եկել մեքենայից և սկսել է հարվածել ոստիկաններին, հայհոյել և գոռգոռալ: Ոստիկանության մեքենայում տեղակայված տեսախցիկը նկարահանել է ողջ պատահածը և որպես ապացույց ներկայացվել դատարան: Դատարանը 1.5 տարով զրկել է գեղեցկուհուն վարորդական իրավունքից: