Թուրքիան փորձում է «ձեռքը վերցնել» Նախիջևանը վարձու ահաբեկիչների օգնությամբ
Թուրքիան Նախիջևանի զավթման ակտիվ քաղաքականություն է վարում։ Դա արվում է ոչ միայն տնտեսական, այլ նաև զուտ ռազմական հարթությունում՝ Ադրբեջանի հետ համատեղ զորավարժությունների տեսքով։
Քաղաքականությունն այնքան բացահայտ է տարվում, որ անգամ թուրքական թերթերում հրապարակվող քարտեզներում Նախիջևանը ներկված է Թուրքիայի գույնով։ Ինքնավարությունում տեղակայված 20 հազարանոց առանձին համազորային բանակի հրամանատարական կազմում գերակշռում են թուրքական ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները, իսկ զինվորական ստորաբաժանումները Թուրքիայից մշտական հյուրեր են ամեն տեսակ զորավարժություններում, որոնց ինտենսիվությունը, ինչպես և մարտական պատրաստվածությունն ընդհանրապես, վերջին ժամանակներս նկատելիորեն բարձրացել է։ Նախիջևանում տեղակայված բանակը սպառազինվում է արտասահմանից գնվող նորագույն զենքերով, այդ թվում թուրքական Kasirga 302 միլիմետրանոց համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, որոնք մինչև 120 կիլոմետր հեռահարություն ունեն։ Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ ինքնավար հանրապետության տարածքը կարող է դառնալ ոստնակ դեպի Անդրկովկաս և Միջին Ասիա թուրքական «թռիչքի» համար։
Նախիջևանում չափից ավելի ակտիվությունն արդարացնելու և շահագրգիռ կողմերի ուշադրությունն իր իսկական մտադրություններից շեղելու համար թուրքական քարոզչությունն ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածում, ընդ որում՝ իր նպատակների համար օգտագործում է ադրբեջանական մամուլը։ Օրինակ, հունիսի 5-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակվեց թուրք լրագրող Սայգա Օզթյուրքի «Իգդիրում ադրբեջանական բեռնատարի վրա գրոհի հետևում Հայաստանն էր» վերնագրով հոդվածը։ Լրագրողը փորձում է համոզել ադրբեջանական հասարակությանն այն բանում, թե որքան կարևոր է Թուրքիայի դերը ՆԻՀ անվտանգության ապահովման գործում։ Թուրքիան և Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ ակտիվացնում են տեղեկատվական արտահոսքերն ինչ-որ առասպելական «քրդական ճամբարների» մասին Հայաստանում և Ղարաբաղում։ Ապատեղեկատվության տարածողներին քիչ է հուզում այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները, որոնք կանոնավորապես այցելում են Հայաստան և Արցախ, իրենց զեկույցներում ոչ մի անգամ չեն հիշատակել նման որևէ բանի մասին։
Թուրքական ծավալապաշտության ռազմական բաղադրիչին գումարվում է նաև տնտեսական գործոնը։ Դեռևս 2017-ի ամռանը Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել էր, որ Անկարան մտադիր է ստեղծել ազատ տնտեսական գոտի Նախիջևանում։ Ինքնավար հանրապետության և մետրոպոլիայի միջև ընդհանուր սահմանների բացակայությունը հարևան Թուրքիային եզակի հնարավորություն է տալիս ամրացնել իր դիրքերը երկրամասի տնտեսության բոլոր առանցքային ոլորտներում։
Մինչդեռ, փաստերը վկայում են այն մասին, որ հենց Ադրբեջանի քաղաքացիներն են ֆինանսական միջոցների տարբեր ուղիներով ապահովում մատակարարումը, որոնք ստացվել են մյուս երկրների ահաբեկչական խմբավորումների բջիջներից:
Ընդհանուր առմամբ, վերոնշյալ անձինք տարբեր ուղիներով ապահովում են Սիրիայում զինված հակամարտությանը մասնակցող անդամներին ավելի քան 500 հազար դոլար արժողության մատակարարումը:
Մասնագետների կարծիքով՝ Ադրբեջանում զորավարժությունների քողի տակ հնարավոր է վարձու ահաբեկիչների լրացուցիչ ուժերի տեղակայում Արցախի հետ շփման գծի մոտ:
Հենց այդտեղ կարող են գործարկվել Մերձավոր Արևելքից տեղափոխված ահաբեկչական խմբավորումները:
Սա թույլ կտա Բաքվին նվազեցնել ԶՈւ անձնակազմում կորուստները: Ընդ որում՝ Իդլիբում խնդիրներին ի պատասխան թուրքերը կարող են ակտիվացնել Անդրկովկասում մարտական գործողությունները:
Սակայն Ադրբեջանի իշխանությունների վրիպումն այն է, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:
Եվ այդ ժամանակ Ադրբեջանի ամբողջ տարածքը կվերածվի ահաբեկիչների որջի: Փաստացի, բարեկամության և եղբայրության հայտարարությունների հետևում թաքնված է Նախիջևանը «ձեռքը վերցնելու» Անկարայի ձգտումը, իսկ հնարավորության դեպքում նաև ամբողջ եղբայրական Ադրբեջանը՝ այդ նպատակով օգտագործելով վարձու ահաբեկիչներին:
Րաֆֆի Սամվելյան