ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին կառուցել են վարդագույն ճոճանակներ (Տեսանյութ)
Մի քանի վարդագույն ճոճանակներ են տեղադրվել ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանի երկու կողմերում, գրում է The Guardian–ը:
Այդ արտասովոր եւ դրական գաղափարի հեղինակները Բերքլիի համալսարանում ճարտարապետություն դասավանդող պրոֆեսոր Ռոնալդ Ռայենն ու Սան Ժոզե համալսարանում դիզայն դասավանդող պրոֆեսոր Վիրջինիա Սան Ֆրատելոն են:
Տեխասի Էլ Պասոյում եւ Մեքսիկայի Սյուդադ Հուարեսում ճոճանակները տեղադրելու միտքը ծագել էր պրոֆեսորների մոտ դեռեւս 10 տարի առաջ:
Ճոճանակները ներկայացնող տեսանյութը, որում երեւում է՝ ինչ մեծ հաճույքով են ճոճվում ե′ւ մեծահասակները, ե′ւ փոքրիկները, առաջին անգամ հրապարակվել է Instagram-ում եւ ստացել տասնյակ հազարավոր հավանումներ: