Կալիֆորնիայում կստեղծվի հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությանը նվիրված թանգարան
Կալիֆորնիայում առաջիկա տարիներին կստեղծվի հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությանը նվիրված թանգարան: Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնեց կալիֆորնիացի սենատոր Քաթրին Բարգրը:
Նա նշեց, որ ներկայացնում է 2 մլն կալիֆոռնիացիների, այդ թվում՝ Գլենդելի, որտեղ մեծ թվով հայեր են բնակվում: Նահանգի իշխանություններն արդեն թանգարանի կառուցման համար 5 մլն դոլար են նվիրել, դրամական հանգանակությունը շարունակվում է: Նախատեսվում է, որ թանգարանը կբացվի առաջիկա 5 տարում: