Ջորջ և Ամալ Քլունիներն ընթրել են Փոլ Մաքքարթնիի դստեր հետ (Լուսանկարներ)
Քլունիների ընտանիքն ամառն անց է կացնում Իտալիայի Կոմո լճի ափին: Պապարացիները 41-ամյա Ամալին և 58-ամյա Ջորջին բռնացրել են 47-ամյա Ստելլա Մաքքարթնիի և նրա ամուսնու հետ ընթրիքի գնալիս:
Իրավապաշտպանը երեկոյի համար Stella McCartney ապրանքանիշի նուրբ վարդագույն զգեստ է ընտրել, որը շահեկանորեն ընդգծել է նրա գեղեցիկ կառուցվածքն ու ցուցադրել սլացիկ ոտքերը: Իսկ Ջորջը նախընտրել է դասական կոստյում և սպիտակ վերնաշապիկ:
Ընթրիքին մասնակցող մյուս զույգը բրիտանացի հայտնի դիզայներ Ստելլա Մաքքարթնին էր և նրա ամուսինը՝ հրատարակիչ Ալասդհեր Ուիլիսը: «Beatles» խմբի նախկին անդամի դուստրը կրել է կրեմագույն ժանյակավոր զգեստ, իսկ նրա ամուսինն ընտրել է smart casual ոճը՝ սպիտակ պոլո և բաց մոխրագույն դասական տաբատ:
Ավելի վաղ Քլունի զույգին նկատել էին Իտալիայում ընտանեկան ընթրիքի ժամանակ: Երեխաների և Ամալի մոր հետ միասին նրանք երեկոն անցկացրել են Կոմո լճի ափին գտնվող ռեստորաններից մեկում: