Հայ դատը մտադիր է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների ընդունում նախաձեռնել քաղաքացիական օդանավերը խփելու սպառնալիքի պատճառով
Հայ դատը մտադիր է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների ընդունում նախաձեռնել Ստեփանակերտ ժամանող քաղաքացիական օդանավերը խփելու սպառնալիքի պատճառով: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց Արեւմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը:
Նրա խոսքով՝ օրինագիծը կոչված է օգնելու Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը: Հայ դատը նաեւ հանդես է գալիս բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցության, առաջնագծից դիպուկահարների հետքաշման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, Արցախին ԱՄՆ օգնության շարունակման օգտին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները բազմիցս քաղաքացիական օդանավերը խփելու սպառնալիքներ են հնչեցրել՝ Ստեփանակերտի օդանավակայանը բացելու դեպքում: