Թրամփը հայտնել է Ռուսաստանի հետ սպառազինության վերահսկման գործարք կնքելու ծրագրերի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը C-Span հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ հույս ունի սպառազինության վերահսկման ոլորտում Ռուսաստանի հետ համաձայնության հասնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կարծում եմ, որ մենք Ռուսաստանի հետ գործարք կկնքենք, որով սպառազինության վրա հսկողություն կունենանք»,- նշել է նա:
Ավելի վաղ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագիրը (СНВ-3), որի գործողության ժամկետը լրանում է 2021 թվականին, դժվար թե երկարացվի, քանի որ թերություններ ունի: Նա հաստատել էր, որ ԱՄՆ-ն տրամադրված է այս ոլորտում նոր համաձայնագիր կնքելուն, որը կներառեր Ռուսաստանին եւ Չինաստանին:.
СНВ-3-ը, որը ստորագրվել է 2010 թվականին, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սպառազինության սահմանափակման մասին միակ գործող պայմանագիրն է: Համաձայնագրի ժամկետը լրանում է 2021 թվականի փետրվարին, եւ ամերիկյան վարչակազմն առայժմ չի հայտարարել՝ Վաշինգտոնն արդյոք մտադի՞ր է այն երկարացնել: Իր հերթին Ռուսաստանը քանիցս հայտարարել է, որ պատրաստ է դա քննարկել:
Թրամփը հայտարարել է Ռուսաստանի, Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ նոր եռակողմ միջուկային համաձայնագիր մշակելու ցանկության մասին: Սակայն Պեկինում այս գաղափարը մերժել են: