ԱՄՆ-ում կուսումնասիրեն 1930-ականների հայտնի «գանգսթեր» Ջոն Դիլինջերի մնացորդները
1930-ականներին ԱՄՆ-ն ահաբեկող «գանգսթեր» Ջոն Դիլինջերի մնացորդները կուսումնասիրեն՝ դուրս բերելով դրանք 5000 ֆունտ խորության տակից:
Հայտնի հանցագործի մնացորդների էքսգումացիայի ծրագրի մասին տեղեկացրել է Ինդիանա նահանգի առողջապահության դեպարտամենտը:
Ըստ դեպարտամենտի հայտարարության՝ էքսգումացիայի համար արդեն համաձայնություն է տվել Դիլինջերի զարմիկ Մայքլ Թոմփսոնը, այնուհետեւ մնացորդները կրկին կթաղվեն նույն վայրում սեպտեմբերի 16-ին:
Ընդ որում՝ դեպարտամենտն իր այդպիսի արտասովոր որոշման պատճառները չի մանրամասնում:
Դիլինջերը, որի հանցախմբի զոհ էր դարձել առնվազն 10 մարդ բանկերը կողոպտելիս եւ այլ հանցագործություններ կատարելիս, սպանվել է 1961 թվականին 31 տարեկանում ՀԴԲ-ի գործակալների կողմից Չիկագոյի Biograph կինոթատրոնի հարեւանությամբ, որում գանգսթերը դիտում էր «Մանհեթենյան մելոդրամա» ֆիլմը՝ գլխավոր դերում Կլարկ Գեյբլի մասնակցությամբ:
2009 թվականին Դիլինջերի մասին ֆիլմ էր նկարահանվել «Հասարակության թշնամիներ» անունով, որում հայտնի գանգսթերի դերը կատարել էր Ջոնի Դեպը: