Դիվանագիտությունը խելամտություն է, ոչ թե թուլության. Իրանի ԱԳ նախարարը՝ Թրամփին
Իրանի ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հերքել «B թիմի» եւ հավերժ պատերազմի ծարավի մասին կեղծ պատմությունը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Հազարամյակներ շարունակ իրանցիները հաղթել են բոլոր ագրեսորներին: Սակայն ԱՄՆ-ը ծախսել է 7 տրիլիոն դոլար եւ թափել արյան ծովեր մեր տարածաշրջանում Վիետնամից հետո իր ամենամեծ ձախողման շրջանակում»,-գրել է Զարիֆը թվիթերյան իր էջում:
«Դոնալդ Թրամփ, հերքեք B-թիմի կեղծ պատմությունը եւ հավերժ պատերազմի ծարավը: Դիվանագիտությունը համարժեք է խելամտությանը, ոչ թե թուլությանը»,-հավելել է Զարիֆը: