Բաքուն Թուրքիայից մասնագետներ կներգրավվի ՄիԳ-29-ի որոնումների համար
Ադրբեջանը Թուրքիայից մասնագետներ կներգրավվի կործանված ՄիԳ-29-ի որոնումների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի ՊՆ-ին:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր, որ ուսումնական թռիչքի ընթացքում ռազմական ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից, հավանաբար, ընկել է Կասպից ծով: Իրականացվում են որոնումներ:
«Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի որոնողական աշխատանքներին, որը վթարի է ենթարկվել հուլիսի 24-ին ուսումնամարզական թռիչքի ընթացքում, ներգրավվել են ժամանակակից ստորջրյա ռոբոտներ, ինչպես նաեւ օտարերկրյա մասնագետներ եւ պրոֆեսիոնալ ջրասույզներ:
Գործողությանը լրացուցիչ ուժեր ներգրավելու նպատակով Թուրքիայի համապատասխան կառույցներ դիմումներ են ներկայացվել եւ առաջիկայում առաջարկվում է այդ կառույցների մասնագետների ժամանումը երկիր», - հայտնել են ՊՆ-ում:
Միևնույն ժամանակ, ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության, որոնումներին ներգրավված են բազմաթիվ նավեր, կատերներ և ավիացիա:
«Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին, որոնք շարունակվում են ինքնաթիռի վթարի պահից մինչեւ այսօր, պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովի ղեկավարությամբ, ներկայումս ինտենսիվորեն ընթանում են որոնողական աշխատանքներ», - ասվում է հաղորդագրությունում: