Թրամփը ներկայացրել է Չինաստանի հետ առևտրային գործարքի ապագան իր «վերընտրվելուց» հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Չինաստանին, որ եթե մինչեւ իր հնարավոր վերընտրվելը 2020 թվականի նախագահական ընտրություններում առեւտրի համաձայնագիր չկնքվի Պեկինի հետ, ապա գործարքի պայմաններն ավելի կոշտ կլինեն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Իր Թվիթերում Թրամփը դժգոհել է, որ չինական կողմը բանակցություններում «վերջում միշտ փոխում է համաձայնագիրն իր օգտին»։ Նախագահը ենթադրել է, որ, գուցե, «նրանք սպասում են ընտրություններին», որպեսզի տեսնեն, թե արդյոք նախագահ կդառնա Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը, օրինակ՝ Ջո Բայդենը։
«Բայց նրանց սպասման խնդիրն այն է, որ եթե ես հաղթեմ էլ (ընտրություններում), համաձայնագիրն ավելի կոշտ կլինի, քան այն, որի մասին մենք այսօր բանակցություններ ենք վարում... կամ այն առհասարակ չի լինի»,- գրել է Թրամփը։
Երեքշաբթի Չինաստանում մեկնարկում է Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ առեւտրային բանակցությունների հերթական փուլը։ Ամերիկա-չինական բանակցությունների առեւտրային բանակցությունների վերջին ռաունդն անարդյունք է ավարտվել մայիսի կեսին չինական ապրանքների վրա ամերիկյան տուրքերի հերթական բարձրացման ֆոնին։
ԱՄՆ-ը տուրքերը 10 տոկոսից բարձրացրել է 25-ի չինական մոտ 200 մլրդ դոլարի ներմուծվող ապրանքների վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է սկսել տուրքերի բարձրացման գործընթաց Չինաստանի մնացած ամբողջ ներմուծման վրա, որը գնահատվում է մոտ 300 մլրդ դոլար։ Ի պատասխան՝ Չինաստանի ֆինանսների նախարարությունը տեղեկացրեց, որ Պեկինը հունիսի 1-ից մտցրել է բարձրացված տուրքեր ԱՄՆ-ից 60 մլրդ դոլարի ապրանքների ներմուծման համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Օսակայի գագաթաժողովի շրջանակում հանդիպել էր Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, որի ընթացքում ասել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է հասնել փոխընդունելի առեւտրային համաձայնագրի։ Բացի այդ, ինչպես տեղեկացրել է Սինհուա գործակալությունը, ամերիկյան կողմը հանդիպման արդյունքներով պատրաստակամություն է հայտնել նոր տուրքեր չմտցնել չինական ապրանքների վրա։