Պոլսի պատրիարքարանը կդիմի Ստամբուլի նահանգապետարան՝ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու համար. Ermenihaber
Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ժամանակ» օրաթերթը տեղեկացնում է, որ Պոլսո Հայոց 85-րդ պատրարքի ընտրության համար ստեղծված նախաձեռնող խումբը հերթական նիստն է գումարել պատրիարքարանում։
Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր։ Նախաձեռնող խումբը վերահաստատել է առանց ժամանակ կորցնելու պատրիարքական ընտրություններ կազմակերպելու իր մտադրությունը։ Խումբը նախատեսում է ընտրություններն անցկացնել դեկտեմբեր ամսին։
Ժողովականները որոշել են նաև դիմել Ստամբուլի նահանգապետարան և պատկան մարմիններին պատրիարքական ընտրություններն անցկացնելու համար հատուկ կանոնադրության մշակման համար։
Կանոնադրության մեջ պետք է նշվի վերջնաժամկետ, որով հնարավոր կլինի Կ.Պոլսի 85-րդ պատրիարքի ընտրությունները կազմակերպել մինչև տարեվերջ։
Կանոնադրության պահանջով պետությանն ուղարկվելիք դիմում-նամակի տակ իրենց ստորագրությունն են դնելու Պատրիարքական տեղապահ Տ. Սահակ Եպսկ. Մաշալյանը եւ Նախաձեռնող խմբի դիվանի ատենապետ Խոսրով Քյոլեդավիթօղլուն։
Նյութի աղբյուրը՝ ermenihaber.am