Մահազդ. Այսօր 82 տարեկան հասակում մահացել է հայտնի բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը
Այսօր 82 տարեկան հասակում մահացել է հայտնի բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա որդին՝ Հակոբ Ղազանչյանը։
Երվանդ Ղազանչյանը իր դերասանի կարիերան սկսել է 1949 թվականից՝ աշխատելով Պատանի հանդիսատեսի թատրունում։ Որպես ռեժիսոր աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնումԱյնուհետև՝ Գյումրու պետական թատրոնում, 1974 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։
Ղազանչյանը եղել է նաև Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն։ 1995-2007 թթ նախագահել է Հայաստանի թատերական գործիչների միությունը։