«Քարահունջի» վերաբերյալ տարբեր տեսակետներ ունեցողները համատեղ աշխատանքի շուրջ համաձայնության են եկել
Պետք է հրաժարվել փոխադարձ մեղադրանքների նախկին մեթոդից եւ սկսել «Քարահունջի» համատեղ հետազոտությունը։ Այս մասին հուլիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ քննարկումների համատեղ հարթակը պայմաններ կստեղծի ծրագիր կազմելու համար՝ նկատի ունենալով բոլոր կողմերի կարծիքները, որպեսզի այն բավարարի թե՛ գիտական շրջանակին, թե՛ հանրային ընկալումը՝ հաշվի առնելով խնդրի հանդեպ լայն հետաքրքրությունը։ «Դրա համար մենք կձեւավորենք համատեղ խումբ, որը կուղեւորվի այնտեղ եւ կիրականացնի հետազոտություններ անկախ փորձագետների ներկայությամբ։ Համատեղ աշխատանքի նպատակն այն է, որպեսզի իրականացվի օբյեկտիվ հետազոտություն։ Միեւնույն ժամանակ, ոչ ոք ոչ մեկի առջեւ չի հնչեցնի իր դիրքորոշումը»,- նշել է նա։
Ավետիսյանն ավելացրել է, որ խորհրդային ժամանակներում արդեն կատարվել են հնագետների եւ աստղագետների համատեղ հետազոտություններ Մեծամորում, ինչը լավ արդյունք է տվել, դրա համար կան հիմքեր, որ այս անգամ եւս կարելի կլինի հասնել հաջողության։
«Բնօրրան» ՀԿ խորհրդի անդամ Աշոտ Ասլանյանն, իր հերթին, ընդգծեց, որ հետազոտություններում, ամենայն հավանականությամբ, կներգրավվեն ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի մասնագետներ՝ հաշվի առնելով, որ Հայաստանում հնագույն աստղադիտարանների հետազոտության ոլորտը թույլ է զարգացած։ «Համատեղ հետազոտությունները նշանակում են, որ կշարունակվեն 2-3 վարկածներ, որոնց ուղղությամբ կշարունակվեն աշխատանքները։ Իսկ մեր նպատակն է ստեղծել համապատասխան հարթակ քննարկումների համար»,- հավաստիացրել է ՀԿ ներկայացուցիչը։
«Բնօրրան» ՀԿ տնօրեն Հռիփսիմե Հարությունյանն ավելացրել է, որ կազմակերպության համար առաջնահերթ է պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, ինչն ունի ինչպես գիտական, այնպես էլ հասարակական, զբոսաշրջային նշանակություն Հայաստանի համար։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը նշեց տարաձայնությունները մի կողմ թողնելու եւ համատեղ աշխատելու կարեւորությունը Քարահունջը բոլոր տեսակետներից ուսումնասիրելու համար:
«Քարահունջը բացառիկ մեգալիթյան համալիր է Անդրկովկասում: Հարկավոր է շարունակել համատեղ աշխատանքները: Մենք չեն բացառում, որ տարածքում թանգարան կբացվի, որտեղ այցելուները, այդ թվում զբոսաշրջիկները, կկարողանան ծանոթանալ գտածոյի հետ», - ասաց նա:
Սակայն տեխնիկական գիտությունների թեկնածու Արեւիկ Սարգսյանը հայտնեց, որ քանի դեռ քննարկումներ չեն անցկացվում, պեղումները հարկավոր է դադարեցնել:
«Հարցը 2016-ից ռեզոնանսային է դարձել, երբ առաջարկվել էր վարկած, որի համաձայն Քարահունջը դամբարան է, ինչը հակասում է Պարիս Հեդրունու հետազոտությունների արդյունքներին, որը պնդում էր, որ տվյալ համալիրը աստղադիտարան է:
Այս մոտեցման հակառակորդների կարծիքը հիմնված է նրա վրա, որ 80 քարերում անցքեր կան նաեւ ներքեւի հատվածում: Սա նրանց կարծիք ով, կասկածի տակ է դնում վարկածն այն մասին, որ այստեղ հին աստղադիտարան է եղել», - եզրափակեց նա:
Նշենք, որ հնագետ Աշոտ Փիլիպոսյանի թիմը երկար ժամանակ պեղումներ է կատարում Քարահունջի տարածքում: Ընդ որում քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ հայտնում են, որ աշխատանքները անցկացվում են լուրջ խախտումներով:
Քարահունջը տարածաշրջանի hնագույն մեգալիթյան հուշարձան է: XX դարում Պարիս Հերունին հետազոտություններ է կատարել հուշարձանի տարածքում և այն անվանել միջնադարյան աստղադիտարան: Սակայն հնագետ Աշոտ Փիլիպոսյանի թիմը վստահեցնում է, որ այս հուշարձանը գերեզման է: